«Ջումանջի. հաջորդ մակարդակ» ֆիլմի թրեյլերն արդեն համացանցում է: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
47-մյա Դուեյն Ջոնսոնն է ֆիլմի գլխավոր դերակատարը: Ֆիլմում նրա հետ հանդես են եկել հոլիվուդյան այլ հայտնիներ ևս՝ 74-ամյա Դենի Դե Վիտոն, 73-ամյա Դենի Գլովերը և այլոք։
Նշենք, որ 2017-ին նկարահանվել էր մեկ այլ՝ «Ջումանջի. Ջունգլիների կանչ» ֆիլմը: Այն էականորեն տարբերվում էր 1995-ին նկարահանվածից , որտեղ գլխավոր հերոսին մարմնավորել էր Ռոբին Ուիլյամսը: